Պատգամավորը դիմել է ՏՄՊՊՀ՝ հեղուկ գազի 1 լիտրի արժեքի 180-ից 210 դրամ բարձրացվելու, ապա 200 դարձնելու և գինն այդ շեմի վրա պահպանվելու հարցով

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին ուղղված բազմաթիվ բողոքների հետ կապված՝ ամսվա սկզբին պատգամավորը դիմել է ՏՄՊՊՀ, մասնավորապես՝ հեղուկ գազի 1 լիտրի արժեքի 180-ից 210 հայկական դրամ բարձրացվելու, ապա 200 դարձնելու և գինն այդ շեմի վրա պահպանվելու հարցով, հայտնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից:

Սպառողները վստահ են, որ բարձրացումն անհիմն է։

Էդմոն Մարուքյանի կողմից առաջարկվել էր իրականացնել հեղուկ գազի շուկայում գների ավելացման ուսումնասիրություն և չարաշահումներ հայտնաբերելու դեպքում իրավախախտ անձանց ենթարկել պատասխանատվության՝ կարգավորելով շուկայում գնային անհիմն տատանումները։

Այսօր ստացել է հանձնաժողովի նախագահ Ա․ Շաբոյանի պատասխանը, որում նա հայտնում է, որ հանձնաժողովը ավարտել է հեղուկ գազի ոլորտում իրականացված ուսումնասիրությունը, որն ընդգրկել է ինչպես շուկայի կառուցվածքի, այնպես էլ գնագոյացման շղթան:

Ըստ ՏՄՊՊՀ տվյալների՝ որոշ երևույթներ կարող են առավելապես վկայել խոշոր ներմուծողների մոտ փաստաթղթերով իրականից ցածր գնի առկայության ռիսկերի մասին, ինչի կապակցությամբ հանձնաժողովը առկա ամբողջ նյութերը փոխանցել է ՊԵԿ՝ առաջարկելով իրականացնել իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ հսկողական միջոցառումներ՝ հեղուկ գազի փաստաթղթերում արտացոլված տվյալների իսկությունը ճշտելու ուղղությամբ:
Քանի որ հանձնաժողովի ուսումնասիրությունները կատարվում են տնտեսվարողների կողմից ներկայացված փաստաթղթային տվյալների հիման վրա, որոնց լիարժեք և հավաստի լինելը մրցակցային մարմնի կողմից գնահատականներ հնչեցնելու կամ որոշում կայացնելու համար խիստ էական է, ուստի ՊԵԿ կողմից անհրաժեշտ հսկողական միջոցառումներ իրականացվելուց հետո, ևս մեկ անգամ կկատարվի ուսումնասիրություն:

Մանրամասները՝ կից ներկայացված լուսանկարներրում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել