Նոր նշանակումներ և պաշտոնանկություններ՝ Արցախում

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հունիսի 6-ի հրամանագրերի համաձայն՝

  • Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն,
  • Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար՝ ազատվելով Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից,
  • Արթուր Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար,
  • Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն,
  • Գնդապետ Սամվել Շահրամանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն,
  • Գնդապետ Գագիկ Սարգսյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ-պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ,
  • Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանն ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն,
  • Գնդապետ Իգոր Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ։

Հավելենք, որ Բակո Սահակյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն եւ աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք,

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արշավիր Ղարամյանին եւ Գագիկ Սարգսյանին երկարամյա ծառայության համար՝ նրանց մաղթելով հաջողություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել