Արտաքին և ներքին անվտանգության ապահովման կարևորագույն նախապայմանը ժողովրդի վստահությունը վայելող կառավարության գոյությունն է

Այսօր՝ հունիսի 1-ին, կառավարությունը կհաստատի կառավարության ծրագիրը, որի դրույթներից մեկը վերաբերում է արտաքին և ներքին անվտանգության ապահովմանը:

Կառավարության ծրագրում նշվում է, որ Հայաստանի արտաքին և ներքին անվտանգության ապահովման կարևորագույն նախապայմանը իրավունքի և օրենքի վրա հիմնված ազգային միասնության մթնոլորտն է, ժողովրդի վստահությունը վայելող կառավարության գոյությունը։

«Նման պայմանների առկայությունը հնարավորություն է տալիս ազգային լավագույն ներուժը համախմբել Զինված ուժերի արդիականացման ու մարտունակության բարձրացման, սահմանների պաշտպանության, ներքին անվտանգության ապահովման և արտաքին քաղաքականության արդյունավետության բարձրացման համար։ Հենց այդ մթնոլորտն է, որ կարող է ապահովել հայրենիքի պաշտպանության և անվտանգության գործում բոլորի ներգրավվածության անհրաժեշտության համընդհանուր գիտակցումը և քաղաքացի-բանակ իրական և արդյունավետ կապը։ Զուգահեռաբար այդ մթնոլորտն է, որ կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել նաև քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման, իրավապահ մարմինների նկատմամբ վստահության ձևավորման, քաղաքացի-իրավապահ մարմիններ անհրաժեշտ համագործակցության համար»,-նշված է ծրագրում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել