Նիկոլ Փաշինյանը՝ Արա Բաբլոյանի բացակայության մասին. «Պարոն Բաբլոյանը հրավիրված է եղել»

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած միջոցառմանը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի բացակայությանը, ասել է. «Պարոն Բաբլոյանը հրավիրված է եղել, կարծում եմ, որ այս անցումային շրջանի հետ կապված որոշակի ցավալի թյուրիմացություն է եղել»:

Նրա խոսքով՝ միջոցառման հետ կապված այլ խնդիրներ ևս եղել են:

«Հույս ունեմ, որ բոլորս հասկանում ենք, որ Հայաստանում ավանդույթ կա, որ բոլոր հարցերը վարչապետի մակարդակով պետք է քննարկել և լուծել՝ ընդհուպ փողկապի գույնը, թե դեմքի ինչ արտահայտություն ունենալ, ու քանի որ հիմա գործող վարչապետը հարկ չի համարում բոլոր մանրամասների մեջ մտնել՝ թե ով ինչ ասի, ինչ խոսի, ով ինչ դեմքի արտահայտություն ունենա, այդպիսի թյուրիմացություններ կլինեն: Համակարգը թերևս այն իներցիայով է գործում, որ իշխանությունը խնդիր ունի ընդդիմության համար տհաճություններ ստեղծելու։ Իհարկե, այդ տրամաբանությունը չպիտի գործի: Այդ միջոցառումը, ընդհանուր առմամբ ընդունելի և հասկանալի լինելով՝ մի շարք դրվագներով ուղղակի անընդունելի բաներ և թյուրիմացություններ ուներ: Ես համոզված եմ, որ առաջիկայում որոշ շտկումներ կլինեն»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը պարզաբանում է տարածել Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին Արա Բաբալոյանի բացակայության կապակցությամբ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հայտարարությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել