Պարգևատրումներ՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում

Մայիսի 25-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ կայացել է գործակարգավարական խորհրդակացություն, որին մասնակցել են նախարարության աշխատակազմի և համակարգի կազմակերպությունների ղեկավար անձինք։

Քննարկվել են աշխատանքային ընթացիկ հարցեր։ Խորհրդակցության ավարտին նախարար Արծվիկ Մինասյանի հրամաններով ՀՀ ՏԶՆՆ համակարգում ներդրած նշանակալի ավանդի համար նախարարության մեծ հուշամեդալով պարգևատրվել է ՀՀ ՏԶՆՆ նախկին նախարար Սուրեն Կարայանը, նախարարության փոքր հուշամեդալներով՝ ՀՀ ՏԶՆՆ նախարարի նախկին առաջին տեղակալ Տիգրան Խաչատրյանը և ՀՀ ՏԶՆՆ նախարարի նախկին տեղակալ Հովհաննես Ազիզյանը։ Նախարարության համակարգում երկարամյա անբասիր աշխատանքի և ներդրած նշանակալի ավանդի համար նախարարության մեծ հուշամեդալով պարգևատրվել է նաև ՀՀ ՏԶՆՆ նախարարի նախկին տեղակալ Էմիլ Տարասյանը։

Շնորհավորելով պարգևատրվողներին՝ նախարար Մինասյանը շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար, նշել այն կարևորությունը, որ իրականացրել են երկրի տնտեսության զարգացման գործում և հույս հայտնել, որ, գտնվելով պետական, թե մասնավոր սեկտորում, նրանք կշարունակեն համագործակցել նախարարության հետ՝ ի նպաստ դնելով իրենց գիտելիքը տնտեսական բարեփոխումների և երկրի բարգավաճման գործում։

Իրենց շնորհակալական խոսքում հաջողություն մաղթելով ՏԶՆՆ հետագա արդյունավետ աշխատանքին՝ նախարարության նախկին պաշտոնատար անձինք հայտնել են ցանկացած պահի, ցանկացած հարցով համագործակցության և աջակցության իրենց պատրաստակամությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել