Ալեն Սիմոնյանին Երևանի ավագանիում կփոխարինի Նարա Հովհաննիսյանը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի ժամանակ այսօր՝ մայիսի 25-ին քննարկվել է ԱԺ պատգամավոր ընտրված Ալեն Սիմոնյանի՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունը։

ԿԸՀ նախագահը Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ Երևանի «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին ավագանում կփոխարինի նույն խմբակցության ադամ Նարա Հովհաննիսյանը:

Նշենք նաև, որ Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստացած Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը մայիսի 23-ին հայտարարել էր պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին և դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահին։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել