1,5 ամսվա ընթացքում մեր երկրում իջել են ավանդների և վարկերի տոկոսադրույքները. Ջավադյան

Այսօր՝ մայիսի 23-ին, Ազգային ժողովում կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ վերջին 1,5 ամսվա ընթացքում Հայաստանումմ իջել են ավանդների և վարկերի տոկոսադրույքները:

«Վարկերի դեպքում տոկոսադրույքը իջել է 4 տոկոսային կետով: Դրամային վարկերի դեպքում՝ 3.6 տոկոսով, իսկ արտարժույթայինի դեպքում՝ 4.5 տոկոսով: Ես դա նշում եմ 2014 թվականից ի վեր: Ինչո՞ւ 2014, քանի որ 2014 թվականի վերջում ունեցանք ճգնաժամային շատ լուրջ իրավիճակ, որի պայմանում կտրուկ բարձրացրեցինք մեր վերաֆինանսավորման տոկոսադրույքները, մի քիչ էլ արհեստականորեն բարձրացրեցինք փողի գինը, գրավների և այդ տիպի այլ տոկոսադրույքները»,-նշեց նա:

ԿԲ նախագահը նշեց, որ ճգնաժամը ազդեցություն ունեցավ ոչ միայն ԵՏՄ երկրների վրա, այլ նաև Վրաստանի և Ադրբեջանի վրա:

«Հաղթահարելով ճգնաժամի հետևանքները մենք խիստ դրամավարկային քաղաքականությամբ գնացինք, սակայն դրանից հետո թուլացրինք պայմանները: Վերջին 2,5 տարվա ընթացքում մենք տոկոսադրույքի իջեցմանը անդրադարձել ենք 14 անգամ և դա արել ենք շատ հարթ»,-նշեց Ջավադյանը:

ԿԲ նախագահի խոսքով ՝ հեղափոխության անցկացման ընթացքում եղան ավանդների վաղաժակետ վերադարձներ:

«Ավանդների ապահովագրությանն մասին խոսելով՝ կուզեի նշել, որ տոկոսադրույքի շեմի բարձրացումը ավելի մեծ վստահություն առաջացրեց հասարակության մեջ: Վերջին իրադարձությունների արդյուքնում եղան ավանդների խզումներ՝ ժամկետից շուտ, սակայն դրանք շատ արագ տեմպով վերականգնվեցին»:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել