Կառավարությունը կսահմանի նախարարություններին ենթակա մարմինների ենթակայությունը

Կառավարությունն այսօր՝ մայիսի 22-ին,  նիստ է նախատեսված, որի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է նախարարություններին ենթակա մարմինների ենթակայությունը սահմանելու մասին: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի կողմից ներկայացված որոշման նախագծում նշվում է.

«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին»Հայաստանի Հանրապետության  օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով և 6-րդ հոդվածի 3-րդ մասով`

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել նախարարությանը ենթակա մարմնի ենթակայությունը՝

  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ենթակա մարմին է՝

ա. Սոցիալական ապահովության ծառայությունը.

Արդարադատության նախարարությանը ենթակա մարմիններ են

ա. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը

բ. Քրեակատարողական ծառայությունը.

գ. Պրոբացիայի ծառայությունը.

Արտակարգ իրավիճակների նախարարությանը ենթակա մարմին է՝

 ա. Փրկարար ծառայությունը

Արտաքին գործերի նախարարությանը ենթակա մարմին է՝

               ա. Պետական արարողակարգի ծառայությունը.

Բնապահպանության նախարարությանը ենթակա մարմին է՝

ա. Անտառային կոմիտեն.

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարու­թյանը ենթակա մարմին է՝

ա. Ջրային կոմիտեն.

Կրթության և գիտության նախարարությանը ենթակա մարմիններ են՝

ա. Գիտության կոմիտեն.

բ. Բարձրագույն որակավորման կոմիտե.

գ. Լեզվի կոմիտեն.

Պաշտպանության նախարարությանը ենթակա մարմիներն են՝

ա. Ռազմարդյունաբերության կոմիտեն.

բ. Զինված ուժերի գլխավոր շտաբը.

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը ենթակա մարմին է՝

ա. Միգրացիոն ծառայությունը.

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը ենթակա մարմիններն է՝

ա. Զբոսաշրջության կոմիտեն.

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարու­թյանը ենթակա մարմին է՝

ա. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն.

Ֆինանսների նախարարու­թյանը ենթակա մարմին է՝

ա.Պետական գույքի կառավարման կոմիտեն.

 բ. գնումների հետ կապված բողոքներ քննող անձինք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել