Համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացելու հայկական արտադրողների համար․ ՀՀ փոխվարչապետ

Երկարատև և բարդ բանակցություններից հետո այսօր կնքվեց ԵՍՏՄ – Իրան ազատ առևտրի համաձայնագիրը։

Այս մասին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայից գրում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Հատուկ ուզում եմ նշել հայկական կողմի լրջագույն աշխատանքը, որը իրականացվել է բանակցությունների ամբողջ ընթացքում, ինչի մասին խոսում են մեր բոլոր գործընկերները։

Համոզված եմ, որ համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացելու հայկական արտադրողների համար իրանական շուկա մտնելու համար, ինչպես նաև շատ բարենպաստ պայմաններ Հայաստանում նոր արտադրական հզորություններ հիմնելու համար»,-նշում է Տիգրան Ավինյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 16-18-ը Աստանայում ընթանում է «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ժամանակավոր ազատ առևտրի մասին» և «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրերի տեքստերի վերջնական տեխնիկական շտկման աշխատանքային հանդիպումները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել