ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 12-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Համաձայն «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և հաշվի առնելով արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի առաջարկությունը.
Շահեն ԱՎԱԳՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»։