ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել, որով ներկայացրել է առաջիկա իր անելիքները։
«Երկու հարցի մասին ուզում եմ տեղեկատվություն տրամադրել:
1. Մոտ օրերս կուսումնասիրեմ ստոմատոլոգիական ծառայությունների հարկման մեխանիզմները, կքննարկեմ դրանք մեր մասնագետների և ՊԵԿ-ի հետ: Այնուհետև տեղեկատվություն կտրամադրեմ հնարավոր փոփոխությունների և դրանց ժամկետների մասին:
2. Մոտ օրերս սոցապ նախարարության հետ կքննարկենք հաշմանդամության կարգերի տրամադրման հետ կապված խնդիրները: Կտեղեկացնեմ վեր հանված խնդիրների և դրանց հնարավոր լուծումների մասին»։