ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 12-ին հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն Զոհրաբ Մնացականյանը հետ է կանչվել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից և նշանակվել ՀՀ արտաքին գործերի նախարար:
Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նորանշանակ նախարարի կենսագրությունը:
Զոհրաբ Մնացականյանը ծնվել է 1966թ. մարտի 20–ին Երևանում:
Կրթությունը
1990թ. – Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան
1989թ. – Ակադեմիական ստաժ եւ աշխատանքային գործուղում, ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանություն, Վաշինգտոն, ԱՄՆ
1991թ. – Մագիստրոսի աստիճան Արեւմտաեվրոպական քաղաքականության բնագավառում, Քաղաքագիտության ֆակուլտետ, Մանչեսթերի Վիկտորիա համալսարան, Մանչեսթեր, Մեծ Բրիտանիա
Աշխատանքային գործունեությունը
1991-1993թթ. – Երրորդ, հետագայում երկրորդ քարտուղար, Եվրոպայի վարչություն, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստանի Հանրապետություն
1993-1997թթ. – Երկրորդ, հետագայում առաջին քարտուղար, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանություն, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
1995-1997թթ. – Առաջին քարտուղար (նստավայրը՝ Լոնդոն), Վատիկանում ՀՀ դեսպանություն
1997թ. -ՀՀ Վարչապետի օգնական, Երեւան, Հայաստանի Հանրապետություն
1997-1998թթ. – Առաջին եվրոպական վարչության պետ, Արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստանի Հանրապետություն
1998-1999թթ. – Եվրոպայի վարչության պետ, Արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստանի Հանրապետություն
1999-2002թթ. – Արտաքին հարաբերությունների վարչության պետ, ՀՀ Նախագահի աշխատակազմ, Երեւան, Հայաստանի Հանրապետություն
2002-2008թթ. – Ժնեւի ՄԱԿ գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան, Ժնեւ, Շվեյցարիա
2002-2008թթ. – Շվեյցարիայի համադաշնությունում ՀՀ Արտակարգ եւ լիազոր դեսպան, նստավայրը` Ժնեւ, Շվեյցարիա
2008-2011թթ. – Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան, Ստրասբուրգ, Ֆրանսիա
Դիվանագիտական աստիճանը
Արտակարգ եւ լիազոր դեսպան:
Օտար լեզուներ
ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն
Ամուսնացած է, ունի երկու որդի:
2011թ. սեպտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշ մեդալով` դիվանագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ծառայությունների համար: