Այսօր՝ մայիսի 12-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Զոհրաբ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ հետ կանչել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից»:
Նշենք, որ մեկ այլ հրամանագրի համաձայն Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար: