Նախագահը «Եվրոպայի օրվա» կապակցությամբ այցելել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակություն

Նախագահ Արմեն Սարգսյանը «Եվրոպայի օրվա» կապակցությամբ մայիսի 11-ին այցելել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակություն:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին և պատվիրակության ողջ անձնակազմին և ի դեմս նրանց՝ ԵՄ մեծ ընտանիքին «Եվրոպայի օրվա» կապակցությամբ, մաղթելով խաղաղություն և բարեկեցություն:

Դեսպան Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել Նախագահ Արմեն Սարգսյանին այցելության և շնորհավորական ջերմ խոսքերի համար՝ ընդգծելով, որ այսօրվանից Հայաստանի տարբեր վայրերում կմեկնարկեն «Եվրոպայի օրվա» տոնակատարությունները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերի և ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել