Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Էդուարդ Աղաջանյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար։
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասը՝
Էդուարդ Աղաջանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար»,-նշված է որոշման մեջ։