Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքի անդամներին պետական պահպանություն պետք է տրվի՝ օրենքի համաձայն

«Պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության կազմակերպման մասին» օրենքի 6.1 հոդվածը սահմանում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նրա նշանակվելուց հետո տրամադրվում է պետական պահպանություն՝ նրա մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերում:

Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին:

Պաշտոնաթող վարչապետներին տրամադրվում է անձնական ցմահ պետական պահպանություն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Պաշտոնաթող վարչապետները կարող են ժամանակավորապես կամ ընդմիշտ հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր իրազեկելով ծառայության ղեկավարին:

Պետական պահպանությունն ապահովվում է հետևյալ միջոցառումների իրականացմամբ.

1) պետական պահպանության օբյեկտների անհատական պահպանության, հատուկ կապի և տրանսպորտային սպասարկման իրականացում, ինչպես նաև նրանց անվտանգությանն սպառնացող վտանգի մասին տեղեկատվության տրամադրում.

2) օրենսդրությանը համապատասխան օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացում.

3) պետական պահպանության օբյեկտների մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրերում հասարակական կարգի պահպանություն և պահպանական միջոցառումների իրականացում.

4) պահպանվող օբյեկտներում՝ սահմանված անցագրային ռեժիմի և կարգի ապահովում։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել