Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ, հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի և ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանի համատեղ հայտարարություն են տարածել` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրության առնչությամբ
«Հայաստանի խորհրդարանը, ՀՀ Սահմանադրությանը համաձայն, ընտրեց Նիկոլ Փաշինյանին որպես ՀՀ նոր վարչապետ:
Եվրոպական միությունն ակնկալում է աշխատել նրա և նրա կառավարության հետ, 2017 թվականի նոյեմբերին ստորագրված Եվրոպական միության և Հայաստանի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» իրականացման ուղղությամբ՝ էլ ավելի ամրապնդելու ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև բարեկեցիկ և դիմակայուն երկիր ստեղծելու նպատակով՝ ի շահ ՀՀ բոլոր քաղաքացիների:
Այս կարևոր նպատակների իրականացման գործում շարունակում է ծայրաստիճան կարևոր մնալ համապարփակ երկխոսությունը Հայաստանի բոլոր բոլոր շահագրգիռ քաղաքական կողմերի միջև՝ քաղաքացիական հասարակության ներգրավմամբ»: