Ինչպես ավելի վաղ հայտնել էինք այսօր՝ մայիսի 8-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում խորհրդարանը քննարկում է նոր վարչապետի ընտրության հարցը: Միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է:
105 պատգամավորներից այսօր դահլիճում ներկա է 101-ը: Բացակա 4 պատգամավորներն են ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունից Կարեն Կարապետյանը, Հերմինե Նաղդալյանը, Գրիգոր Ավալյանը: ՀՅԴ-ից՝ Աղվան Վարդանյանը:
Հիշեցնենք, որ նշված վերջին 2 պատգամավորները նախորդ վարչապետի ընտրության ժամանակ հրաժարվել են իրենց մանդատից: