Ազգային ժողովի «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը ԱԺ-ում պատասխանել է լրագրողների հարցերին:
Նշենք, որ անցած վարչապետի ընտրությունների ժամանակ Կոստանյանը նշել էր, որ բացառում է, որ խմբակցությունը կողմ կքվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:
«Ես ասացի, որ բացառում եմ, որ կողմ կքվերակի և այդպես էլ եղավ: Այն հայտարարությունը մայիսի 8-ի քվերակության հետ կապ չունի: Խմբակցությունը քննարկեց և իր դիրքորոշումը հայտնեց»,-նշել է նա:
Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կքվեարկի ինքը՝ Կոստանյանը, նա նշեց. «Երբ ժամանակը գա, դուք ինքներդ կտեսնեք, բայց ես հայտնեցի իմ նախորդ քվեարկության պատճառները և այդ պատճառների փոփոխման հիմք չեմ տեսնում»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահը մայիսի 1-ին կայացած վարչապետի ընտրության ժամանակ դեմ էր քվերակել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: