Լրագրող Անի Գրիգորյանը ՀՀ ոստիկանությանն ահազանգել է. դատախազություն

2018 թվականի ապրիլի 21-ին «CivilNet.am» լրատվական կայքի լրագրող Անի Գրիգորյանը ՀՀ ոստիկանությանն ահազանգել էր, իսկ ավելի ուշ նաև բացատրություն տվել այն մասին, որ իր լրագրողական պարտականությունները կատարելիս Երևանի Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում քաղաքացիական հագուստով անձի կողմից խոչընդոտվել է իր մասնագիտական գործունեությունը և գողացել են իր բջջային հեռախոսը: Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի ցուցումով դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ի (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործը նախաքննություն իրականացնելու նպատակով ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել