ՊԵԿ-ը՝ ցույցերին մասնակցելու պարագայում աշխատակիցներին սպառնալու վերաբերյալ

«Past.am լրատվական կայքն ապատեղեկատվություն է տարածել այն մասին, որ Պետական եկամուտների կոմիտեում ցույցերին մասնակցելու պարագայում աշխատակիցներին սպառնում են հեռացմամբ»: Այս մասին հայտնում են ԿԱ ՊԵԿ մամուլի ծառայությունից:

«Հարկ ենք համարում շեշտել, որ ՊԵԿ-ն ապաքաղաքական կառույց է, որն անկախ քաղաքական գործընթացներից կատարում է օրենքով իրեն վերապահված պարտականությունները, ինչի մասին այսօր կոմիտեն արդեն հայտարարել է: Հորդորում ենք բոլորին գիտակցել, որ ՊԵԿ-ին քաղաքական գործընթացներում ներքաշելու և այդ լույսի ներքո ներկայացնելու փորձերը ո՛չ պետության և ո՛չ էլ քաղաքացիների շահերից չեն բխում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել