Ռոբերտ Քոչարյանը հետևում է գործընթացին, բայց դրան չի մասնակցում․ Վիկտոր Սողոմոնյան

Հայաստանի նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Մեդիամաքսի հետ զրույցում նշել է, որ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը քաղաքական գործընթացներին Ռոբերտ Քոչարյանի մասնակցության մասին «չեն համապատասխանում իրականությանը»:

«Ռոբերտ Քոչարյանը հետևում է գործընթացին, բայց դրան չի մասնակցում: Վերջին օրերին նա որևէ հանդիպում կամ հեռախոսազրույց ԱԺ պատգամավորների հետ չի ունեցել: Այնպես որ, կրկնում եմ, հնչեցված հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը», -ասել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել