«Մենք չենք խոչընդոտելու նիստի կայացմանը»,- այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույց ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառբնալով այսօր կայանալիք վարչապետի ընտրությանը: Հիշեցնենք, որ միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է:
Նա նշեց, որ ՀՀԿ-ում կա հակվածություն միասնական որոշում ունենալ, որը կընդունվի Նիկոլ Փաշինյանի ծրագիրը ներկայացնելուց և հարցերին պատասխանելուց հետո:
Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ այսօր վարչապետ չընտրվի, Վ. Բաղդասարյանը պատասխանեց. «Ես քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում»:
Այն դիտարկմանը, թե հնարավոր է, որ այսօր վարչապետ չընտրվելու դեպքում ՀՀԿ-ն էլ վարչապետի թեկնածու առաջադրի, նա պատասխանեց, որ այս պահին նման հարց չի քննարկվել և որոշում չկա, սակայն քաղաքական զարգացումները արագ են փոխվում, ամեն ինչ կախված է քաղաքական զարգացումներից:»
Դիտարկում եղավ, որ ինչպես Սերժ Սարգսյանը ժողովրդի ճնշման դեպքում հրաժարական տվեց, արդյո՞ք ժողովրդը կարողանա ազդել նաև վարչապետի ընտրության հարցում, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի կողմից հրաժարականը խոհեմության և իմաստության արդյունք էր: Նրա խոսքով, դա անձի խնդիր էր, սակայն երկրի ճակատագիրը որոշելիս պետք է առաջնորդվել գաղափարական ուղղվածությամբ:
https://www.facebook.com/Iravabannet/videos/1226658427437240/