ՀՀ քրեական օրենսգրքում նոր փոփոխություններ և լրացումներ կկատարվեն: Նախագիծը Ազգային ժողովին է ներկայացրել կառավարությունը: Հարցը կքննարկվի մայիսի 2-ի նիստի ընթացքում:
Այսպիսով, նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը՝ կպատժվի տուգանքով` 700-ից 1 միլիոն դրամի չափով, կամ ազատազրկմամբ` վեց ամսից մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով ` մեկից երեք տարի ժամկետով:
Նույն արարքը, որը՝
1) կատարվել է ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով,
2) կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3) զուգորդվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
4) կատարվել է մի խումբ անձանց կողմից,
5) զուգորդվել է անձին ազատությունից զրկելով` կպատժվի ազատազրկմամբ` երեքից մինչև հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով ` մեկից երեք տարի ժամկետով:
Հոդված 154.9. Ընտրակաշառքի միջնորդությունը
Ընտրակաշառքի միջնորդությունը՝ ընտրակաշառք տվողի և ընտրակաշառք ստացողի միջև ընտրակաշառքի շուրջ համաձայնության գալուն կամ արդեն կայացած համաձայնության իրականացմանը նպաստելը՝ պատժվում է տուգանքով՝ 500-700 հազար դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:
Նույն արարքը, որը կատարվել է պաշտոնեական դիրքը կամ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով՝ կպատժվի ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով
Եվգենյա Համբարձումյան