Վաղը ժամը 12:00-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սկսվում են քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները: Այս մասին ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ասաց այսօր՝ ապրիլի 28-ին՝ Վանաձորում կազմակերպված հանրահավաքի ժամանակ:
«Բոլոր ուսումնական հաստատությունները հայտարարում են դասադուլ: Բոլոր ճանապարհները փակվում են: Ալավերդուց պատվիրակություն էր եկել, ասում էին՝ ուզում ենք երկաթուղին փակել: Ուզում եք՝ փակեք: Այս բոլոր ակցիաները տեղի են ունենում մեկ պահանջով՝ ժողովրդի թեկնածուին անհապաղ ընտրել Հայաստանի Հանրապետության վարչապետ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Հետո նա ծիծաղով հիշեց, որ այսպես թե այնպես, վաղը ոչ մի ուսումնական հաստատությունում դասապրոցես չի լինելու:
Նա նաև ներկայացրեց, որ երեկոյան 19:00-ին Հանրապետության հրապարակում պետք է տեղի ունենա հանրահավք: