ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ապրիլի 26-ին և 27-ին երկու որոշում է ստորագրել։
Որոշումների համաձայն․
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշանակվել է ՀՀ Ազգային ժողովում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս ՀՀ կառավարության ներկայացուցիչ,
ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը նշանակվել է ՀՀ Ազգային ժողովում ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող):