Սևանա լճից ջրառ կկատարվի

Կառավարության որոշմամբ՝ ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառ կկատարվի՝ մինչև 170.0 մլն մ3:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճը, գետի հունով, յուրաքանչյուր ամսվա 15-ին և 30-ին բաց թողնել մեկ ժամով նախազգուշական ելք` 2.0 մ3/վրկ և երկու ժամով հիմնական ելք` 5.0 մ3/վրկ, ընդամենը տարեկան` 0.65 մլն մ3:

Որոշումն ընդունվել է ապրիլի 12-ին, սակայն ուժի մեջ կմտնի ապրիլի 17-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել