Ոստիկանությունը՝ ոստիկանության ծառայողների անունից հանդես եկող անձանց մասին

Ոստիկանության համակարգից  տարիներ  առաջ ազատված և արդեն տևական ժամանակով ծառայության հետ որևէ առնչություն չունեցող որոշ անձինք այլ օգտատերերի միջոցով կամ անձամբ սոցցանցում տեղադրում են իրենց համազգեստով լուսանկարներն ու քաղաքացիներին ուղղված հայտարարություններ:

Մեր համաքաղաքացիներին կոչ ենք անում չտրվել ստահոդ հրապարակումներին և ապատեղեկատվություն տարածելով թյուրիմացության մեջ չգցել հանրությանը:
Զանգվածային լրատվամիջոցներին խորհուրդ ենք տալիս այդ կարգի հրապարակումներ անելիս ուշադիր հետևել հիշյալ անձանց էջերին, որտեղ նշված է, որ նրանք վաղուց արդեն ոստիկանության համակարգում չեն ծառայում եւ գտնվում են արտերկրում։

Ոստիկանություն

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել