Դավիթ Սանասարյանը ձերբակալվել է

«ՀՔԾ բերման ենթարկված Դավիթ Սանասարյանին ձերբակալեցին։ Դավիթ Սանասարյանը քննիչին բացարկ հայտնեց, քանի որ քննիչն իրեն ձերբակալում է իր աշխատասենյակում, որտեղ պատից կախված է Սերժ Սարգսյանի 50-70-ի վրա լուսանկարը, որն էլ տվել է ձերբակալման հանձնարարությունը»,- այս մասին հայտնում է փաստաբան Կարեն Մեժլումյանը։

Նշենք, որ նա և Ինեսսա Պետրոսյանը ստանձնել են Դավիթ Սանասարյանի պաշտպանությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել