Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության մամուլի ծառայությունը նշել է՝ հնարավոր է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ավիահաղորդակցությունը դադարեցվի՝ ամերիկյան վիզաների տրամադրման դժվարությունների հետ կապված: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
Արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Արդեն չի կարելի բացառել, որ մեր երկրները կմնան առանց ավիահաղորդակցության: «Աերֆլոտը», որը միակն է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պարբերական թռիչքներ է իրականացնում, կարող է ստիպված դադարեցնել դրանք, քանի որ անձնակազմը զգում է, որ ամերիկյան վիզաների հետ կապված խնդիրներն ավելանում են»: