Այս պահին ցուցարարների կողմից փակված է Բաղրամյան փողոցը թե ներքևի՝ ֆրանսիայի հրապարակի կողմից, թե վերին հատվածում՝ Դեմիրճյան փողոցի հետ հատվող հատվածում:
Այս պահին Ֆրանսիայի հրապարակում ոստիկանական ուժեր են կուտակվում, ոստիկանները զրահապատ են և դիրքավորվում են:
Իրավիճակին կարող եք ծանոթանալ ուղիղ եթերով:
Նշենք, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և նրա համախոհները երեկ հայտարարեցին թավշյա, ոչ բռնի հեղափոխություն անելու մասին և այժմ շարունակվում են բողոքի ակցիաները:
Ցույցերն ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում նշանակվելու դեմ են:
https://www.facebook.com/Iravabannet/videos/1215335288569554/