«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքի հղումները կփոխարինվեն

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է դրել որոշման նախագծի, որի համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքին կատարված հղումները փոխարինվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքին կատարվող հղումներով, օրենքի պահանջներին համապատասխանեցվում են որպես բնակարանային պայմանների կարիքավոր հաշվառվելու պայմանները:

Նախագծի հիմնավորման համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքները օրենքով սահմանված համապատասխան անհրաժեշտության դեպքում հաշվառվում են որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող, և նրանց սեփականության իրավունքով անհատույց հատկացվում է բնակարան, կամ բնակարան ձեռք բերելու համար ստանում են անհատույց պետական ֆինանսական աջակցություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով:

Նշված իրավունքը գործել է նաև նախկին «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում, ընդհանուր առմամբ էական փոփոխություն չի կրել գործող օրենքում, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի` հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը սահմանող ՀՀ կառավարության 10.08.2017թ. N 1016-Ն որոշման մեջ փոփոխել օրենքին կատարվող հղումները, ինչպես նաև որոշման մի շարք դրույթներ համապատասխանեցնել օրենքի պահանջներին:

Նախարարությունը նշում է, որ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի` հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության գործընթացի ամբողջականությունը:

Որոշման նախագծի համաձայն որոշման մեջ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքին կատարված հղումները փոխարինվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքին կատարվող հղումներով, օրենքի պահանջներին համապատասխանեցվում են որպես բնակարանային պայմանների կարիքավոր հաշվառվելու պայմանները:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել