Կարո՞ղ է իրականացվել հեռախոսային խոսակցությունների վերահսկում

Հեռախոսային խոսակցությունների վերահսկումը հատուկ և այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ իրականացվող խոսակցությունների, այդ թվում` ինտերնետային հեռախոսային խոսակցությունների և էլեկտրոնային հաղորդումների գաղտնի վերահսկումն է: «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու իրավունք ունեն.

– ՀՀ ոստիկանությունը,

– Ազգային անվտանգության մարմինները,

-Քրեակատարողական ծառայության մարմինները` միայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի նախնական կալանքի վայրերում և ուղղիչ աշխատանքային հիմնարկների տարածքներում:

«Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, և եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է:

«Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման ընդհանուր ժամկետը չի կարող 12 ամսից ավելի տևել:

Իրավական հիմքը՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մաս, 31-րդ հոդվածի 4-րդ մաս, 39-րդ հոդվածի 2-րդ մաս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել