Ովքե՞ր կարող են մասնակցել ռազմաուսումնական հաստատությունների ընդունելությանը

Անձը զինվորականի մասնագիտություն ձեռք է բերում ռազմաուսումնական հաստատություններում սովորելու միջոցով: Ռազմաուսումնական հաստատությունների ընդունելությանը կարող են մասնակցել 18 տարին չլրացած քաղաքացիները, ինչպես նաև մինչև 23 տարեկան` պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիները, զինծառայողները:

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած և ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիներն ուսումնառության ընթացքում համարվում են ժամկետային պարտադիր զինծառայողներ, և նրանց վրա տարածվում են ժամկետային պարտադիր զինծառայողների համար օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները:

Իրավական հիմքը՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մաս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել