«ՀՀ Քրեական Օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 21.03.2018թ. ընդունված ՀՀ Օրենքով ՀՀ Քրեական Օրենսգրքում ավելացել է նոր պատժատեսակ:
Մարդու օրգանների (և) կամ հյուսվածքների ապօրինի ձեռքբերումը, փոխանցումը, ինչպես նաև իրացումը`
պատժվում է ազատազրկմամբ` չորսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`
պատժվում է ազատազրկմամբ` յոթից ինը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Վերը նախատեսված արարքները, որոնք կատարվել են`
- կազմակերպված խմբի կողմից կամ
- պաշտոնեական դիրքն օգտագործելով`
պատժվում է ազատազրկմամբ` իննից տասներկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Օրենքն ուժի մեջ է մտնում 2018թ. ապրիլի 7-ից:
Իրազեկման աղբյուրը՝ «ՀՀ Քրեական Օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ Օրենք (հոդված 1, ընդունված 21.03.2018թ.)