ՔԿՀ-ների աշխատակիցների և ոստիկանների կողմից խոշտանգում կատարելու և բռնություն գործադրելու դեպքերով քրեական գործեր են հարուցվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ԱՆ «Աբովյան» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Այս մասին տեղեկանում ենք ՀՔԾ-ից:

Այսպես, ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի դատապարտյալ Մ. Խ.-ն հաղորդում է տվել, որ 20.02.2018թ. նույն քրեակատարողական հիմնարկում իր և մյուս դատապարտյալների միջև տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ պարզաբանումներ պահանջելու նպատակով ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցներն իրեն հրավիրել են նշված բաժնի աշխատասենյակներից մեկը, որտեղ հայհոյանքներ են տվել և բռնություն գործադրել իր նկատմամբ, պատճառել մարմնական վնասվածքներ:

Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել