Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված արգելանքի տակ գտնվող գույքն օտարելու համար

ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողությունների համար: ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքը վատնելը, օտարելը, թաքցնելը կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելն այն անձի կողմից, որին այդ գույքը վստահված է եղել, ինչպես նաև վարկատու կազմակերպության ծառայողի կողմից կալանքի տակ գտնվող դրամական միջոցներով (ավանդներով) բանկային գործառնություններ իրականացնելն առաջացնում է վարչական պատասխանատվություն:

Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողություններ կատարելու համար վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 204.1 հոդվածով նախատեսված է վարչական պատասխանատվություն՝ 100.000-500.000 ՀՀ դրամի չափով տուգանք:

Վերը նշված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր նշանակում է համապատասխան արգելանք կամ կալանք կիրառած պետական մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել