Կառավարությունը մարտի 29-ին կայանալիք հերթական նիստի ժամանակ որոշում կընդունի մետրոյի երկարացման և վերականգնողական աշխատանքների մասին։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից մշակված նախագծի համաձայն «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի և «ԱԳԱԶՈՍ» (AGAZOS) ընկերության միջև 2015թ-ի ապրիլի 27-ին ստորագրված շինարարական աշխատանքների N YMC/CON/011 պայմանագրով (այսուհետ՝ պայմանագիր) «ԱԳԱԶՈՍ» (Իսպանիա) ընկերությունը իրականացնում է Երևանի մետրոյի վերականգնողական ծրագրով Երևանի մետրոյի բուն շինարարական աշխատանքները ՝ ենթակապալի պայմանագրերով տեղական լիցենզավորված ընկերությունների հետ: Պայմանագրի 4.4.կետով ընդհանուր գումարի մինչև 30%-ի չափով թույլատրվում է աշխատանքներ կատարել ենթակապալի պայմանագրերով:
Ընկերությունը պատրաստակամ է իրականացնել ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքները ամբողջ ծավալով՝ առանց ենթակապաառուների էական մասնակցության, որի համար անհրաժեշտ է ստանալ լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարությունը և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը 2012թ. օգոստոսի 3-ին կնքել են համաձայնագիր` ըստ որի ՎԶԵԲ-ը Փուլ II-ի ֆինանսավորման համար կտրամադրի մինչև 5 միլիոն եվրո ընդհանուր գումարի չափով վարկ:
2013 թվականի մայիսի 10-ին ՀՀ կառավարությունը և Եվրոպական Ներդրումային Բանկ կնքել են ֆինանսավորման պայմանագիր, ըստ որի ԵՆԲ Երևանի մետրոպոլիտենի վերականգման ծրագրի Փուլ II-ի համար տրամադրում է 5 միլիո եվրո վարկ:
2014 թվականի սեպտեմբերի 28-ին ՀՀ կառավարությունը և Եվրամիության Հարևանության Ներդրումային Գործիքը ստորագրել են դրամաշնորհային համաձայնագիր, ըստ որի ԵՄ ՀՆԳ Երևանի մետրոպոլիտենի վերականգման ծրագրի Փուլ II-I համար տրամադրում է 5 միլիոն եվրո դրամաշնորհ:
Բացի դրանից, ՎԶԵԲ-ը Փուլ II-ի իրականացման նպատակով Պատվիրատուի՝ Երևանի մետրոպոլիտենի հետ կնքել է ծրագրի համաձայնագիր, ինչպես նաև ծրագրի աջակցման համաձայնագիր Երևանի քաղաքապետարանի հետ:
Փուլ II-ով իրականացվում է դրենաժային թունելի վերակառուցում և ընդլայնում, մետրոյի վազորդային թունելների վերականգնողական աշխատանքներ, իրականացվում են կայարանների և ծառայողական շինությունների բարելավում, մետրոյի վագոնների վերանորոգում և արդիականացում, հակահրդեհային սարքավորումների գնում, մեքենավարների ուսուցման կենտրոնի ստեղծում, վագոնների լվացման կայանի սարքավորումների գնման և տեղադրման աշխատանքներ:
2015 թվականի մարտի 23-ին կայացած մրցույթի շրջանակներում Երևանի մետրոյի վերականգնողական ծրագիր–փուլ II դրենաժային թունելի երկարացման և վերականգնողական աշխատանքներ մետրոյի թունելներում ծրագրի շինարարական աշխատանքների իրականացման մրցույթի հաղթող է ճանաչվել իսպանական «ԱԳԱԶՈՍ» (Իսպանիա) ընկերությունը։
Վերջինս զբաղվում է արտոնագրված շինարարությամբ։
«ԱԳԱԶՈՍ» (Իսպանիա) ընկերությունը համապատասխան և զգալի փորձառություն ունի շինարարական ծրագրերի իրականացման գործում։
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության և «ԱԳԱԶՈՍ» (AGAZOS) ընկերության միջև 2015 թվականի ապրիլի 27-ին ստորագրված շինարարական աշխատանքների N YMC/CON/011 պայմանագրով (այսուհետ՝ պայմանագիր) «ԱԳԱԶՈՍ» (Իսպանիա) ընկերությունը իրականացնում է Երևանի մետրոյի վերականգնողական ծրագրով Երևանի մետրոյի բուն շինարարական աշխատանքները՝ ենթակապալի պայմանագրերով տեղական լիցենզավորված ընկերությունների հետ: Պայմանագրի 4.4.կետով ընդհանուր գումարի մինչև 30 տոկոսի չափով թույլատրվում է աշխատանքներ կատարել ենթակապալի պայմանագրերով:
Ներկայումս ստորագրված պայամանագրի շրջանակներում ձեռնարկված են անհրաժեշտ բոլոր միջոցառումները, ուստի բուն շինարարական աշխատանքները սկսելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացվում Երևանի մետրոյի վերականգնողական ծրագիր–փուլ II դրենաժային թունելի երկարացման և վերականգնողական աշխատանքներ մետրոյի թունելներում ծրագրով շինարարական աշխատանքների կատարման նպատակով «ԱԳԱԶՈՍ» (Իսպանիա) ընկերությանը լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն տալու մասին որոշման նախագիծը:
Այս նախագծի ընդունման դեպքում հնարավոր կլինի իրականացնել Երևանի մետրոյի վերականգնողական ծրագիր–փուլ II դրենաժային թունելի երկարացման և վերականգնողական աշխատանքներ մետրոյի թունելներում ծրագրով շինարարական աշխատանքները: