Հովհաննես Սահակյանը աշխատակիցներին է ներկայացրել տարածքային բաժնի նորանշանակ պետին

ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանն աշխատանքային այցով եղել է Գյումրու տարածքային բաժնում:

ՍԱՊԾ պետը տարածքային բաժնի աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ պետ Սարիկ Մինասյանին:

Հովհաննես Սահակյանը նշել է, որ, հաշվի առնելով առկա խնդիրները, Ծառայությունն իր տեսլականն արդեն ամրագրել է անցած 8 ամիսների ընթացքում:

Ծառայության պետը տարածքային բաժնի նորանշանակ պետին է ներկայացրել իր աշխատանքային սկզբունքներն ու պահանջները՝ լինել արդար, ազնիվ և մատուցել բարձրակարգ ծառայություն Ծառայության բոլոր շահառուներին՝ հատկապես տատիկ-պապիկներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել