Դեղի գրանցման հավաստագրի իրավատիրոջ կողմից գրանցված դեղերի վնասակար կողմնակի ազդեցության վերաբերյալ արձանագրված դեպքերի մասին չհայտնելը կամ դրանց վերաբերյալ տեղեկություններ հրապարակելը առանց նախապես կամ միաժամանակ առողջապահության բնագավառի լիազոր պետական կառավարման մարմնին հայտնելու` առաջացնում է տուգանքի նշանակում՝ 150.000-200.000 ՀՀ դրամի չափով:
Վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում վերը նշված արարքը կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 300.000-400.000 ՀՀ դրամի կրկնապատիկի չափով։
Իրավական հիմքը՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3 հոդվածի 10-րդ մաս, 22-րդ մաս: