Քրեական օրենգրքի 395-րդ հոդվածը սահմնում է, որ վարձկան հավաքագրելը, ուսուցանելը, ֆինանսավորելը կամ այլ ձևով նյութապես ապահովելը, ինչպես նաև զինված ընդհարումներում կամ ռազմական գործողություններում նրան օգտագործելը՝ պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
Առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝
1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
2) ակնհայտ անչափահասին ներգրավելով՝ պատժվում են ազատազրկմամբ՝ 7-12 տարի ժամկետով:
Վարձկանի մասնակցությունը զինված ընդհարումներին կամ ռազմական գործողություններին՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով:
Վարձկան է համարվում հատուկ հավաքագրված անձը, ով գործում է նյութական հատուցում ստանալու նպատակով և զինված ընդհարմանը կամ ռազմական գործողություններին մասնակցող պետության քաղաքացի չէ, մշտապես չի բնակվում դրա տարածքում, ընդգրկված չէ ընդհարման մեջ գտնվող պետության զինված ուժերի անձնակազմում և այլ պետության կողմից ուղարկված չէ զինված ուժերի կազմում պաշտոնեական պարտականություններ կատարելու համար: