Մարտի 18-ին ժամը 15:45-ին Սևանում ապրող մի կին ոստիկանություն հաղորդում էր տվել, որ մարտի 17-ին իր ամուսինը՝ Սևանի բնակիչ, 1961 թ-ի ծնված Գ.Ներսեսովը ժամը 14-ի սահմաններում տնից դուրս է եկել և չի վերադարձել:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Ոստիկանությունը տեղեկություններ է ձեռք երել, որ տղամարդը սպանվել է:
Գ.Ներսեսովի դին հայտնաբերվել է Սևանի Ցամաքաբերդ թաղամասին չգործող խորտկարանի տարածքում, որտեղ Ներսեսովն ու մի տղամարդ խորոված էին արել:
Ոստիկանությունը 57-ամյա Գ.Ներսեսովին սպանելու կասկածանքով բերման է ենթարկել 43-ամյա Գարիկ Հ.-ին:
Դիակի արտաքին զննությամն դեմքին և վզին վնասվածքներ են հայտնաբերվել: Նախնական տվյալներով երկաթե առարկայով և շշով գլխին հասցված հարվածների հետևանք էին:
«Իմ կնկա մասով սկսեց ուիշ բաներ խոսալ, իրան էլ մի չափալաղ խփեցի՝ ընկավ, ու դրանից հետո ինքը ֆռռաց, քարը վերցրեց, որ պիտի ինձի խփեր, ես էլ պահը բռնեցի, «մանդիրովկով» երկու անգամ խփել եմ գլխին»,- պատմել է կասկածյալը:
Գարիկ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է:
Դեպքի առթիվ Սևանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել, նշանակվել են փորձաքննություններ:
Դեպքի հանգամանքները պարզվում են: