Քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածը փոփոխությունների է ենթարկվել:
Այսպիսով, քիմիական, կենսաբանական, միջուկային կամ միջազգային պայմանագրով արգելված զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենք, ինչպես նաև դրանց փոխադրման հատուկ միջոցներ ստեղծելը, արտադրելը, ձեռք բերելը, մշակելը, տիրապետելը, փոխադրելը կամ իրացնելը, միջազգային պայմանագրով արգելված զանգվածային ոչնչացման զենքի փոխադրման հատուկ միջոցներ օգտագործելը, միջուկային զենքի չտիրապետող պետությանը հումքային կամ հատուկ տրոհվող նյութեր հանձնելը, միջազգային պայմանագրով արգելված զանգվածային ոչնչացման զենք կամ դրա արտադրության համար անհրաժեշտ բաղադրամասեր տրամադրելը` պատժվում են ազատազրկմամբ` 4-8 տարի ժամկետով:
Օրենքն ընդունվել է մարտի 1-ին, սակայն ուժի մեջ կմտնի մարտի 31-ին:
Եվգենյա Համբարձումյան