Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, անպարտ է ճանաչել և արդարացրել է մարմնավաճառներին պոռնկությամբ զբաղվելու նպատակով կացարան տրամադրելու համար մեղադրվող մատուցողուհի Զ.Ափրոյանին:
Հիշեցնենք, որ Զ.Ափրոյանը մեղադրվում էր նրա մեջ, որ աշխատելով Երևան քաղաքում գործող հյուրանոցային համալիրներից մեկում` որպես մատուցողուհի, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ, 2015թ. նոյեմբերից մինչև 2016թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում նշված հյուրանոցային համալիրում տարբեր օրերին մարմնավաճառներ Գ.Խ-ին, Ք. Խ-ին, Ա. Ա-ին, Ջ. Ն-ին, Ա. Ս-ին, Գ. Հ-ին, Ս. Հ-ին պոռնկությամբ զբաղվելու համար պարբերաբար, տարբեր հաճախորդների հետ ընդունել է հյուրանոցային համալիր, պոռնկությամբ զբաղվելու համար որպես կացարան 5000 ՀՀ դրամ գումարի դիմաց տրամադրել է առանձնասենյակներ` այդ կերպ նպաստելով նշված անձանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն:
Լուսանկարում՝ Դավիթ Բալայանը