Քիչ առաջ Հյուսիսային պողոտայից ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի որդին՝ «SOS» հաղորդման ռեժիսոր Հայկ Բարսեղյանը:
«Հայկ Բարսեղյան անուն-ազգանունով քաղաքացին ոստիկանության բաժին է բերվել սառը զենք կրելու կասկածանքով»,-Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։
Նա նաև նշեց, որ երիտասարդը բաժին է բերվել րոպեներ առաջ և թե նրա մոտ սառը զենք իսկապես եղել է թե ոչ՝ դեռ չեն կարող ասել։
Այս ամենը Հայկ Բարսեղյանը նկարահանել է ֆեյբուքյան իր էջի ուղիղ միացումով։
https://www.facebook.com/100010579710319/videos/571028976593088/