Սահմանադրական դատարանը հրապարակել է Ավետիսյանների սպանության գործով որոշումը

ՀՀ սահմանադրական դատարանի այսօրվա որոշմամբ կարճվել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործի հետ կապված անհատական դիմումի գործի վարույթը: Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց գործով դիմումը ներկայացրած փաստաբան Արամազդ Կիվիրյանը։

 Նա նշեց, որ գործը կարճելու պատճառաբանությունները դեռ հայտնի չեն։ «Տեղյակ եմ, որ դատավորներից երեք հոգի հատուկ կարծիք են ներկայացրել, բայց նույնիսկ տեղյակ չեմ, թե այդ կարծիքները համահու՞նչ են որոշմանը, համընկնող կարծիք է, թե՝ հակառակը»,-ասաց Արամազդ Կիվիրյանը։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել