«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտակ Չոբանյանը

ՀՀ բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանի հրամանով՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտակ Չոբանյանը։

Այս մասին տեղեկանում ենք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայությունից։

Նշենք, որ Չոբանյանը մինչ այս զբաղեցնում էր «Հայանտառ»-ի հսկողության բաժնի պետի պաշտոնը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել