ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 1-ին որոշում է ստորագրել, որով կառավարության 2012թ-ի մայիսի 17-ի N 629-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ՝ Կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներին մասնակիցների ռեեստրը վարողի կողմից տարեկան մեկ անգամ անվճար՝ մասնակցի կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին տեղեկատվությունը ներկայացնելու ձևի, բովանդակության և կարգի, ինչպես նաև այդ տեղեկատվության ստացման տարբերակների ընտրության, տեղեկատվության ստացման դադարեցման ու տեղեկատվության ստացման վերականգնման ի, դիմումի ձևը և բովանդակությունը սահմանելու վերաբերյալ:
Ստորև ծանոթացեք փոփոխված տարբերակներին.
Ձևը՝
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԱՍԻՆ
Հարցերի դեպքում՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա Հասցեն՝ , հեռ.՝ , կայք՝ |
ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ
1. Անունը, ազգանունը | |
2. Ծննդյան ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը) | |
3. Հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը | |
4. Հասցեն | |
5. Էլեկտրոնային փոստի հասցեն | |
6. Կենսաթոշակային հաշիվը | |
7. Կենսաթոշակային հաշվի բացման ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը) | |
8. Հաշվետու տարին |
Անձնական տվյալներում սխալների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել անձնական տվյալները փոփոխելու մասին դիմում՝ այցելելով հաշվի օպերատորներին կամ մուտք գործելով www.epension.am կայքի Իմ հաշիվը հավելվածը: Այցելեք www.epension.am կայք՝ Ձեր հաշիվը On-line կառավարելու համար: Հաշվի օպերատորների ցանկին կարող եք ծանոթանալ՝ այցելելով www.cda.am կայք: |
ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ (Աղյուսակ N 1)
Ձեր Ֆոնդը | |||
Ձեր ֆոնդի կառավարիչը | |||
Ձեր Ֆոնդի տարեկան եկամտաբերությունը |
% |
||
Ձեր հաշվի մնացորդը՝ տարվա վերջի դրությամբ կազմել է | |||
Հաշվետու տարվա ընթացքում կուտակումները կազմել են (1+2+3) |
դրամ |
||
մասնակիցը |
պետությունը |
եկամուտը |
|
(1) |
(2) |
(3) |
|
ՁԵՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ (Աղյուսակ N 2)
Մուտք հաշվին (օրը, ամիսը, |
Ամիսը, որի համար կատարվել է հատկացումը |
Հատկացումը |
Գործատուն |
Գործատուի կողմից վճարված տույժը |
Ընդամենը՝ հատկա- |
Ֆոնդը |
|
մասնակիցը |
պետությունը |
||||||
(1) |
(2) |
(3) |
(4) |
(5) |
(6) |
(7) |
(8) |
Ընդամենը |
ՁԵՐ ՖՈՆԴԵՐԻ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ (Աղյուսակ N 3)
Ֆոնդը |
Ֆոնդերի փայերի քանակը (հատ) |
Փայի արժեքը (դրամ) |
Փայերի ընդհանուր արժեքը (դրամ) |
Ֆոնդի տարեկան եկամտաբերությունը |
||||
տարվա սկիզբը |
տարվա վերջը |
տարվա սկիզբը |
տարվա վերջը |
տարվա սկիզբը (2×4) |
տարվա վերջը (3×5) |
նախորդ տարին |
հաշվետու տարին |
|
(1) |
(2) |
(3) |
(4) |
(5) |
(6) |
(7) |
(8) |
(9) |
% |
% |
|||||||
Ընդամենը |
ՓԱՅԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ (Աղյուսակ N 4)
Ֆոնդը |
|||||||
ամսաթիվը |
գործարքի տեսակը |
Գործարքի հիմքը |
Գործարքի գինը |
Գործարքի միջնորդա- |
Փայի արժեքը |
Փայերի քանակը (հատ) |
Գործարքի գումարը (դրամ) |
(1) |
(2) |
(3) |
(4) |
(5) |
(6) |
(7) |
(8) |
Որոշ հասկացությունների մասին
1. Ֆոնդ՝ ֆոնդի անվանում և տեսակ, որի փայերը ձեռք են բերվել տվյալ տարվա համար կատարված կուտակային հատկացման գումարով: Դրանք են՝
1.1. FIX` կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդ (ֆոնդի միջոցներն ամբողջությամբ` 100 տոկոսով, ներդրվում են կայուն եկամուտ ապահովող և ցածր ռիսկային ֆինանսական գործիքներում (օրինակ` ավանդ, պարտատոմս և այլն).
1.2. CON՝ պահպանողական կենսաթոշակային ֆոնդ (ֆոնդի միջոցները, բացի կայուն եկամուտ ապահովող ֆինանսական գործիքներից, որոշ չափով (մինչև 25 տոկոս) ներդրվում են համեմատաբար ռիսկային ֆինանսական գործիքներում` օրինակ՝ բաժնետոմսերում).
1.3. BAL՝ հավասարակշռված կենսաթոշակային ֆոնդ (ֆոնդի միջոցները, բացի կայուն եկամուտ ապահովող ֆինանսական գործիքներից, կարող են մինչև 50 տոկոսի չափով ներդրվել համեմատաբար ռիսկային ֆինանսական գործիքներում):
2. Ֆոնդի կառավարիչ՝ Ձեր կամ ծրագրի միջոցով ընտրված կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ, որն իրականացնում է կենսաթոշակային ֆոնդի կառավարում: Ներկայումս գործում են երկու կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներ՝ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ (AM) և « Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ (CQ):
3. Գործատուի կողմից վճարված տույժ՝ գումար, որն օրենքի համաձայն վճարում է գործատուն Ձեզ համար ժամանակին չմուծված կուտակային հատկացման գումարի 0.075 տոկոսի չափով:
4. Ֆոնդի փայ` կենսաթոշակային ֆոնդին կատարված հատկացումների հաշվին ձեռք բերված փայեր: Օրինակ, եթե հատկացումների մեծությունը 15 000 դրամ է, իսկ մեկ փայի արժեքը 1500 դրամ, ապա Դուք ձեռք կբերեք 10 փայ:
5. Փայի արժեք՝ Ձեզ համար ձեռք բերված կամ մարված մեկ փայի արժեքը՝
Փայի արժեք = | ֆոնդի ակտիվներ-ֆոնդի պարտավորություններ |
ֆոնդի փայերի քանակը |
6. Գործարքի տեսակ` կենսաթոշակային հաշվով կատարված գործարքները լինում են երկու տեսակ՝ փայերի ձեռքբերում և փայերի մարում:
7. Գործարքի հիմք` փայերի ձեռքբերումը կամ մարումը կատարվում է տարբեր հիմքերով: Օրինակ` փայերի ձեռքբերման գործարքի համար հիմք կարող է հանդիսանալ կուտակային հատկացումը: Փայերի մարման հիմք կարող է հանդիսանալ, օրինակ՝ հաշմանդամությունը:
8. Գործարքի միջնորդավճար՝ միջնորդավճար, որը գանձվում է միայն ժառանգության ստացման (ժառանգած գումարի 2 տոկոս) և մասնակցի կողմից տարվա ընթացքում մեկից ավելի անգամ կառավարչի փոփոխություն կատարելու (փոխանցվող գումարի մեկ տոկոսի) դեպքում:
9. Ֆոնդի տարեկան եկամտաբերությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
1) ՓՀԱ0 -ն հաշվարկվող ժամանակահատվածի առաջին օրվան նախորդող առաջին աշխատանքային օրվա համար հաշվարկված փայի արժեքն է.
2) ՓՀԱ1 -ը հաշվարկվող ժամանակահատվածի վերջին օրվա համար հաշվարկված փայի արժեքն է:»:
Նշենք, որ որոշումն ուժի մեջ է մտնելու մարտի 17-ին:
Ալիսա Չիլինգարյան