«Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» 2002 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-324 օրենքի 2-րդ հոդվածը փոփոխության կենթարկվի: Կառավարությունը օրենքի նոր նախագիծ է ներկայացրել Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով:
Նախագծով նախատեսվում է արգելել կենդանի կամ դիակային դոնորից վերցված օրգանները և հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը:
Շահույթ է համարվում անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը:
Մարդու օրգանների (եւ) կամ հյուսվածքների ապօրինի ձեռք բերումը, փոխանցումը, ինչպես նաեւ իրացումը` պատժվում է ազատազրկմամբ` չորսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Նույն արարքը եթե կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ` պատժվում է ազատազրկմամբ` յոթից ինը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Վերոնշյալ արարքները եթե կատարվի`
1) կազմակերպված խմբի կողմից կամ
2) պաշտոնեական դիրքն օգտագործելով` պատժվում է ազատազրկմամբ` իննից տասներկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Եվգենիկական փորձերը` մարդու լավասերմանը (սելեկցիա) ուղղված ցանկացած գործողություն կատարելը` պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Նույն արարքը, որը կատարվել է՝
1) անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ կամ
2) անչափահասի նկատմամբ կամ
3) կազմակերպված խմբի կողմից` պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Եթե արարքը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:
Նախագիծը կքննարկվի մարտի -ին կայանալիք հանձնաժողովի նիստին:
Եվգենյա Համբարձումյան