Հրայր Թովմասյանը առաջադրվեց Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում  ասել է  ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը։

Հիշեցնենք, որ մարտի 2-ին Ազգային Ժողովը Սահմանադրական դատարանի անդամ էր ընտրել Հրայր Թովմասյանին:

Նրա խոսքով՝ մարտի 8-ից դադարեցվել են Գագիկ Հարությունյանի լիազորությունները Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում և Արա Բաբլոյանը արձանագրություն է ստորագրել, որով նոր նախագահի պաշտոնում առաջադրել է Հրայր Թովմասյանին:

Քվեարկությունը տեղի կունենա առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում։ Ազգային ժողովի հերթական նիստերը կանցկացվեն մարտի 20-ից 23-ը։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել